
Փոխգնդապետին դաժանաբար ծեծի ենթարկելու գործով Հարություն Գրիգորյանը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման

Արարատի և Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, Եղեգնաձորում փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժանաբար ծեծի ենթարկելու գործով Վայոց ձորի նախկին մարզպետ, ՔՊ-ական պատգամավոր Տրդատ Սարգսյանի նախկին օգնական Հարություն Գրիգորյանը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման։
Հիշեցնենք՝ 2019-ի սեպտեմբերի 17-ի գիշերը Վայոց ձորում տեղի էր ունեցել ծեծկռտուք, ինչի հետևանքով ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանը մինչև օրս անգիտակից վիճակում է:
Դեպքի հետ կապվում էր նաև Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի անունը:
Միջադեպին ներկա եղած սպաները ցուցմունք էին տվել, որ մարզպետը ներկա է եղել և անգործություն դրսևորել, նրանք իրենց ցուցմունքները պնդել էին նաև առերես հարցաքննության ժամանակ:
Քննչական կոմիտեն, սակայն, հայտնել էր, որ նախկին մարզպետը տեղի ունեցած վիճաբանությանն ականատես չի եղել, դեպքի վայրում չի գտնվել:
Չնայած դրան, միջադեպից մեկ շաբաթ անց Տրդատ Սարգսյանը հրաժարական տվեց Վայոց ձորի մարզպետի պաշտոնից։