400 տարի առաջ գրված սամուրայական 17 կանոններ
17-րդ դարի հայտնի ճապոնացի սամուրայ Մուսասի Միյամոտոն մահվանից առաջ գրեց «Միայնակ գնացողի ճանապարհը» գիրքը, որում նկարագրել է իր կյանքի փիլիսոփայությունը:
lifedeeper.ru կայքն ընտրել է 17 առավել կարևոր մտքերը:
1. Սովորեք կյանքն ընդունել այնպիսին, ինչպիսին այն կա:
Այլապես դուք շարունակ սթրեսի մեջ կլինեք:
2. Մի ընկեք հաճույքների հետևից քաղցած գայլի պես անողոքաբար:
Հաճելի բաները լավն են, երբ ձեր կյանքում հայտնվում են անսպասելիորեն ու բնականոն կերպով:
Մեր ժամանակներում հաճույքների մեծ մասը մանր են, կարճաժամկետ ու անհասանելի, և դրա համար էլ չարժե, իմաստ չունի ընկնել դրանց հետևից: Ամենաարժեքավոր բաները ձեր կյանք են գալիս անսպասելիորեն:
3. Իմպուլսիվ մի եղեք:
Իսկապես, միգուցե լավ է սեփական բնազդներին հետևելը, սակայն ամեն դեպքում անհամեմատ լավ է, երբ հանգիստ ես գնահատում իրավիճակը, հաշվարկում բոլոր հնարավոր հետևանքները և այդ ժամանակ նոր որոշում կայացնում:
4. Դադարեք կենտրոնանալ միայն ինքներդ ձեզ վրա:
Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ մարդիկ իրենց թանկարժեք ժամանակի զգալի հատվածը նվիրում են, ասենք, հաջող ինքնանկար անելուն, որ լիքը լայքեր հավաքեն: Մենք բոլորս ինչ-որ կատարելության հետևից ենք ընկած: Ո՞ւմ է դա պետք: Դադարեցրեք այդ անիմաստ զբաղմունքները ու ժամանակ հատկացրեք իրապես կարևոր բաներին:
5. Թույլ մի տվեք, որ խանդը կառավարի ձեր կյանքը:
Խանդը իր ցանկացած դրսևորմամբ կախվածություն է, իսկ դա էլ իր հերթին ստիպում է, որ մարդ օբյեկտիվ չդատի ու կայացնի սխալ որոշումներ:
6. Ձեզ սովորեցրեք ինչ-որ բան շատ ուժգին չցանկանալ:
Ցանկացած կապվածություն, ի վերջո, կարող է բերել կախվածության, և շատ արագ, իսկ դա ճիշտ չէ:
7. Մի զղջացեք որևէ բանի համար:
Երբ մի անգամ հասկանաք, որ արվածն արդեն չես փոխի, արդեն չեք զղջա դրա համար: Դա մեզ խանգարում է նկատել և օգտագործել նոր հնարավորությունները:
8. Մի կենտրոնացեք բաժանումների պատճառով ձեր զգացմունքների վրա:
Հիշեք՝ մեր կյանքում ամեն բան, ինչ լինում է, լավ է: Եվ ևս մեկ բան. ժամանակը բուժում է և շատ արդյունավետորեն:
9. Ձեզ մի համեմատեք ոչ մեկի հետ:
Դրա փոխարեն մտածեք՝ ինչի եք հաջողել հասնել, թեպետ մեծագույն դժվարությամբ: Կամ համարեք, որ հաղթել եք, կամ աշխատեք հաղթանակի ուղղությամբ:
10. Թույլ մի տվեք, որ կրքերն ու բնազդները կառավարեն ձեզ:
Մարդը սեքսուալ հաճույքներ սիրող էակ է, բայց թույլ մի տվեք, որ դրանք ձեզ կառավարեն:
11. Միշտ բաց եղեք:
Խելամիտ չէ թաքնվել և փախչել հնարավորություններից, որոնք, ըստ ձեզ, ձեզ պետք չեն: Միշտ բաց եղեք նոր բաների համար, և այդ ժամանակ կյանքն ավելի հետաքրքիր կդառնա:
12. Մի եղեք ձեր շրջապատի ստրուկը:
Որևէ բանի վրա խիստ մի կենտրոնացեք, լինի դա մարդ, սոցիալական կարգավիճակ կամ շքեղ տուն: Խելամիտ չէ ինչ-որ բանի խիստ կապվելը:
13. Անկուշտ մի եղեք:
Չափավոր եղեք: Սնունդը սոսկ կենսունակ լինելու համար էներգիայի աղբյուր է, ոչ ավելին:
14. Մի վախեցեք մահից:
Մահն ընդունեք՝ որպես անխուսափելի մի բան:
15. Մի մերկացրեք ձեր սուրը, եթե դրա կենսական անհրաժեշտությունը չկա:
Թույլերի և անպաշտպանների վրա հարձակումը, ինչպես նաև նրանց սպանելը մեծ մեղք է:
16. Հարստանալը կյանքի նպատակ չէ:
Հիմարություն է հարստանալը կյանքում միակ նպատակ դարձնելը: Եթե բոլորը ձգտեին դրան, մեր հասարակությունը գոյություն չէր ունենա:
17. Պաշտպանեք ձեր պատիվը:
Ձեր պատիվը ձեր փառքն է: Երբ որևէ մեկի պատիվը կասկածի տակ է դրվում, դրա պաշտպանությունը մարդու մեջ ամենահիանալի բացահայտումներն է անում:
Հրապարակման պատրաստեց 168.am-ը