Բաժիններ՝

Շարունակ տանջվում է նա, ով համբերություն չունի

Կարևոր խրատներ. Համբերություն

Դժվարություն պատահելու ժամանակ արդյոք մեկն ի՞նչ է շահում անհամբերությամբ, եթե ոչ ավելի մեծ վշտեր: Եթե դժվարությանը համբերեր, վշտերը կդադարեին վիշտ լինելուց: Քանզի բազում անգամ անհամբերությունը սին պատկերացման միջոցով դժվարություն է երևակերպում այնտեղ, ուր դժվարություն բնավ չկա, կամ սակավը շատացնում ու փոքրը մեծացնում է՝ նմանվելով խոշորացույց ապակու, որ լուն փիղ է ցույց տալիս, կամ մելամաղձության ախտից տառապողի, որ չեղածը եղածի տեղ է դնում: Ուստի շարունակ տանջվում է նա, ով համբերություն չունի:

 Qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս