Բաժիններ՝

Տոկիոյի ֆոնդային սակարանի գլխավոր ինդեքսը մեկ տարում 4,9 տոկոսով աճել է

Տոկիոյի ֆոնդային սակարանի Nikkei հանգուցային ինդեքսը 2021 թվականին 2020 թվականի մակարդակի համեմատությամբ 4,9 տոկոսով ամրապնդվել է: Այդ մասին են վկայում այս տարվա վերջին սակարկությունների տվյալները, որոնք տեղի են ունեցել դեկտեմբերի 30-ին։

Nikkei ինդեսքսը, որն արտացոլում է երկրի 225 առաջատար ընկերությունների բաժնետոմսերի փոխարժեքների տատանումները, օրվա վերջին կորցրել է 0,4 տոկոս դեկտեմբերի 29-ի մակարդակի համեմատությամբ եւ հայտնվել 28 791,71 կետի նշագծում: TOPIX ավելի լայնածավալ ինդեքսը, որն արտացոլում է սակարանի էլիտային առաջին սեկցիայի բոլոր ընկերությունների բաժնետոմսերի փոխարժեքները, իջել է 0,33 տոկոսով՝ մինչեւ 1 992,33 կետ:

Իր հերթին իենի փոխարժեքը տարվա ընթացքում դոլարի նկատմամբ թուլացել է մոտավորապես 11,5 տոկոսով՝ մինչեւ մեկ դոլարի դիմաց 115,1 իեն, ինչը շահավետ է Ճապոնիայի՝ դեպի արտահանում կողմնորոշված ընկերությունների համար: Մինչդեռ իենի փոխարժեքի նվազումը շահավետ չէ Ճապոնիայի համար նավթի եւ գազի գնման տեսակատից: Ինչպես նշում է NHK հեռուստալաիքը, հաջորդ տարի նեդրողները կշարունակեն հետեւել այն միտումներին, որոնք կապված են կորոնավիրուսի օմիրկրոն շտամի տարածման եւ համաշխարհային տնտեսության վրա դրանց ազդեցության հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031