
ԱՄՆ-ում պապն ու թոռնուհին միևնույն օրն են ավարտել համալսարանը

ԱՄՆ բնակչուհին համալսարանն ավարտել է 87-ամյա պապի հետ նույն օրը, հայտնում է American Post-ը: Ինչպես աղբյուրը նշում է, չնայած տղամադրն անբուժելի հիվանդ է, այցելել է ավարտական միջոցառմանը և մի քանի լուսանկարներ է արել թոռնուհու հետ:
Տեխասում բնակվող Ռենե Նեյրան ընդգրկվել է Տեխասի համալսարանի շրջանավարտների ցանկում: Նա ավարտական վկայականը ստացել է թոռնուհու՝ Մելանիի հետ միևնույն օրը, որը նույնպես սովորում էր նույն բուհում: Ողջ երեկոյի ընթացքում նրանք ուշադրության կենտրոնում էին գտնվում և շնորհավորանքներ էին ստանում ուսանողներից ու դասախոսներից:
Ռենեն բակալավրի աստիճան է ստացել տնտեսագիտության, իսկ Մելանին՝ հաղորդակցությունների ոլորտում: Ամերիկացին նախկինում ևս ուսանող է եղել. 1950-ականներին սովորել է Սուրբ Մարիամի համալսարանում, սակայն կիսատ է թողել ուսումն ապագա կնոջ հետ ծանոթանալուց հետո:
2009 թվականին նրա կինը մահացել է: Դրանից հետո նա որոշել է այնուամենայնիվ դիպլոմ ստանալ: