Բաժիններ՝

2021 թվականի լավագույն մարտաֆիլմերը

2021 թվականին, երբ կինոարտադրողները փոքր-ինչ հաղթահարեցին կորոնավիրուսի առաջացրած խնդիրները և էկրաններին հայտնվեցին շատ նոր ֆիլմեր, այդ թվում՝ մարտաֆիլմեր։

1. Հրաշք կին․1984/Чудо‑женщина: 1984/Wonder Woman 1984

Առաջին ֆիլմի իրադարձություններից 70 տարի անց Wonder Woman-ը շարունակում է պաշտպանել աշխարհը։ Նրան սպառնում է նոր սպառնալիք՝ գործարար Մաքսվել Լորդը նախատեսում է տիրել աշխարհին՝ օգտագործելով հնագույն արտեֆակտ:

Նոր ֆիլմում վերադառնում է նաև գլխավոր հերոսի՝ Սթիվ Թրեվորի վաղեմի սիրելին, ով մահացել է առաջին մասում։

2․Վերջին մակարդակը/День курка/Boss Level

Հատուկ նշանակության ուժերի նախկին զինծառայող Ռոյ Պուլվերն ապրում է վտանգավոր աշխարհում, որտեղ անընդհատ փորձում են սպանել նրան։ Մահից հետո նա նորից ու նորից վերադառնում է նույն օրը և սկսում ամեն ինչ նորից։ Հերոսը պետք է հասկանա տարօրինակ իրադարձությունները: Բայց նախ պետք է գոյատևել:

Ֆրենկ Գրիլոյի և Մել Գիբսոնի մասնակցությամբ ֆանտաստիկ մարտաֆիլմը անսովոր կերպով համատեղում է ֆիլմի գաղափարները գործողությունների և համակարգչային խաղերի ոճի հետ:

3. Ոչ ոք/Никто/Nobody

Համեստ գրասենյակային աշխատող և օրինակելի ընտանիքի մարդ՝ Հաթչն ապրում է սովորական կյանքով: Այն բանից հետո, երբ հերոսը պատահաբար ներքաշվում է հանցավոր դիմակայության մեջ, նա պետք է հիշի իր մութ անցյալը:

Ֆիլմի ռեժիսորն է «Հարդքոր» ֆիլմի ռեժիսոր Իլյա Նայշուլերը։ Գլխավոր դերը կատարել է Բոբ Օդենկըրկը, ով առավել հայտնի է «Ավելի լավ է զանգահարիր Սաուլին» հեռուստասերիալով։

4. Մորտալ Կոմբատ/Мортал Комбат/Mortal Kombat

Համանուն խաղերի շարքի ադապտացիայի սյուժեն պատմում է մարտարվեստի մրցաշարի մասին, որը համախմբում է Երկրի լավագույն վարպետներին։ Նրանք պետք է դիմակայեն արտաքին աշխարհից եկած զավթիչներին:

Նոր տարբերակը ստացել է R-ի «մեծահասակների» վարկանիշը: Այսպիսով, հեղինակները թույլ են տվել իրենց ցուցադրել բնօրինակ խաղերին բնորոշ բռնի և արյունալի տեսարաններ:

5.Մեռյալների բանակը/ Армия мертвецов/Army of the Dead

 

Մի խումբ վարձկաններ որոշում են թալանել Լաս Վեգասի խաղատունը։ Ամբողջ դժվարությունը կայանում է նրանում, որ քաղաքը գրավել է զոմբիների բանակը։

Watchmen և Batman v Superman ֆիլմերի ռեժիսոր Զաք Սնայդերը տեղափոխվել է Netflix, որտեղ կկառուցի իր կինոտիեզերքը։ Army of the Dead-ի պրիքվելն արդեն թողարկվել է, իսկ հաջորդը անիմե սերիալն է։

6․Ֆորսաժ-9/Форсаж‑9/F9

Հայտնի մրցարշավորդ և հանցագործ Դոմինիկ Տորետտոն որոշել էր հանգիստ ընտանեկան կյանք վարել: Բայց հանկարծ հայտնվում է նրա չար եղբայրը, ով մտածել է լայնածավալ վայրագություն։

Արդեն հստակ հայտնի է, որ Fast and Furious-ը կստանա ևս երկու շարունակություն։ Այնուհետև ֆրանչայզը, հավանաբար, կանցնի սփին-օֆֆի:

8. Ապագայի պատերզմը/Война будущего/The Tomorrow War

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 2022 թվականին։ Ապագայից հյուրերը գալիս են մարդկանց մոտ, ովքեր օգնություն են խնդրում: Պարզվում է, որ 30 տարի հետո այլմոլորակայինները կհարձակվեն Երկրի վրա և կկործանեն մարդկության մեծ մասը։ Գլխավոր հերոսը, որպես հաջորդ փրկարար խմբի մաս, շարժվում է դեպի ապագա և փորձում է օգնել ժառանգներին գոյատևել:

9. Սև այրին/Чёрная Вдова/Black Widow

Marvel կինոտիեզերքի հաջորդ ֆիլմի գործողությունները տեղի են ունենում «Առաջին վրիժառուն. առճակատում» ֆիլմի իրադարձություններից հետո։ Նատաշա Ռոմանովան ստիպված կլինի առերեսվել մի կազմակերպության հետ, որը ստեղծում է նույն «Այրիների» հատուկ գործակալներին, ինչպիսին նա է։ Նրան օգնում են նախկին գործընկերները։

10. Ինքնասպանների ջոկատը/Отряд самоубийц: Миссия навылет/The Suicide Squad

Չնայած այն հանգամանքին, որ առաջին մասի կերպարները հայտնվում են նոր «Ինքնասպանների ջոկատում», ֆիլմը մասամբ վերսկսում է պատմությունը։ Սյուժեն պատմում է խելագար հանցագործների թիմի մասին, ովքեր պետք է ոչնչացնեն այն բազան, որտեղ նացիստներն անցկացրել են իրենց փորձերը։

11. Շան-Չին և 10 մատանիների լեգենդը/Шан‑Чи и легенда десяти колец/Shang‑Chi and the Legend of the Ten Rings

Մարտարվեստի վարպետ Շան-Չին առերեսվում է իր հոր գլխավորած Ten Rings հանցավոր կազմակերպության հետ։ Հերոսը պետք է գործ ունենա իր անցյալի հետ, և միևնույն ժամանակ փրկի աշխարհը։

12. Մահանալու ժամանակը չէ/Не время умирать/No Time to Die

Դենիել Քրեյգը վերջին անգամ է վերադառնում լեգենդար գործակալ 007-ի դերին։Պատմության մեջ հերոսը որոշել է հեռանալ ծառայությունից։ Սակայն ԿՀՎ-ից նրա վաղեմի ընկերը օգնություն է խնդրում դժվարին դեպքում՝ վտանգավոր ահաբեկիչը գերի է վերցրել գիտնականին։ Բոնդը ստիպված կլինի առերեսվել ոչ միայն չարագործի, այլև իր անցյալի հետ։

13. Կարմիր ծանուցում/Красное уведомление/Red Notice

Դուեյն Ջոնսոնը, Գալ Գադոտը և Ռայան Ռեյնոլդսը նկարահանվել են Netflix-ի ամենաթանկ ֆիլմերից մեկում։ Գործակալ Ջոն Հարթլին փնտրում է խորամանկ գողի, որը պետք է նրան տանի դեպի արժեքավոր արտեֆակտ: Բայց երկուսին էլ խանգարում է շատ տաղանդավոր խարդախը։

14. Սարդ-մարդը․չկա ճանապարհ դեպի տուն/Человек-паук: Нет пути домой/Spider-Man: No Way Home

Այն բանից հետո, երբ ամբողջ աշխարհն իմացավ, որ Փիթեր Փարքերը Սարդ-մարդն է, հերոսը օգնության համար դիմում է բժիշկ Սթրեյնջին։ Այնուամենայնիվ, կախարդանքը միայն խորացնում է խնդիրը:

15. Մատրիցա/Матрица: Воскрешение/The Matrix Resurrections

Ֆրանչիզայի ավարտից գրեթե 20 տարի անց Լանա Վաչովսկին թողարկում է The Matrix-ի շարունակությունը։ Հերոսները Կիանու Ռիվզը և Քերի-Էնն Մոսը կվերադառնան մեքենայական աշխարհ՝ պայքարելու ազատության համար։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս