Ժամանակակից սեր. պատերազմից առաջ հեռախոսահամարս խնդրեց, չտվեցի
168.am-ի նոր՝ «Ժամանակակից սեր» շարքը շարունակում է ներկայացնել սիրո պատմություններ իր ընթերցողին: Մեր հերթական պատմության հերոսուհին Լուիզան է, ով ամիսներ անց ամուսնանալու է իր կյանքի սիրո հետ, բայց մեզ հետ զրույցում պատմել է տղայի մասին, ում պատերազմից առաջ հրաժարվեց տալ հեռախոսահամարը…
«Նույն ֆակուլտետում էինք սովորում: Ընկերներ էլ չէինք, պարզապես ծանոթներ. բարևում էինք միմյանց, զրուցում մեզ հետաքրքրող մասնագիտական թեմաներից, փոխանակվում դասերի վերաբերյալ վերջին նորություններով, այդքանը: Ինձ էր թվում, որ այդքանը…
Բանակ գնալուց առաջ հեռախոսահարս խնդրեց, չտվեցի: Ընկերուհիներս ասում էին, թե՝ «խելքդ լրիվ թռցրել ես, իրենից լավ տղա պետք է գտնե՞ս»: Իսկապես հրաշալի տղա է՝ հոգատար, խելացի, բարի, ուշադիր, բայց ես մեկ ուրիշին էի սիրահարված, մենք էլ, դե ասացի՝ ընկերներ չէինք, էլ հեռախոսահամարս ինչո՞ւ պետք է ասեի:
Երբ պատերազմը սկսվեց, դեռ բանակում էր ծառայում, հեռախոսս վերցրի, որ տեսնեմ՝ զանգ կամ նամակ ստացե՞լ եմ, հիշեցի, որ հեռախոսահամարներով այդպես էլ չփոխանակվեցինք:
Տուն վերադարձավ ողջ ու առողջ: Մի անգամ փողոցում հանդիպեցինք, հարցրեց՝ «հեռախոսահամարդ էլի չես տալի՞ս», ասացի՝ «ամուսնանում եմ էն տղայի հետ, ում պատճառով բանակ գնալուցդ առաջ հեռախոսահամարս չասացի»: Ծիծաղեցինք, իրար հաջողություն մաղթեցինք: Դրանից հետո այլևս չենք հանդիպել… հարսանիքս մի քանի ամսից է»:
Շարքի հեղինակ՝ Անի Գաբուզյան