«Հրաչյա Սարգսյանին տեսնելիս միշտ ասելու եմ՝ բարև ձեզ, ՔՊ կուսակցության քաղաքապետ». Իզաբելլա Աբգարյան

«Եթե Երևանի քաղաքապետ նշանակվի Հրաչյա Սարգսյանը, նա ինձ համար լինելու է ոչ լեգիտիմ քաղաքապետ: Բնականաբար, որևէ ցանկություն չունեմ իր հետ աշխատել: Ես երբեք նրան չեմ ճանաչի՝ որպես Երևան քաղաքի քաղաքապետ: Տեսնելիս միշտ ասելու եմ՝ բարև ձեզ, ՔՊ կուսակցության քաղաքապետ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը:

Հիշեցնենք՝ Երևանի ավագանին այսօր՝  դեկտեմբերի 22-ին, արտահերթ նիստ է հրավիրել, որի օրակարգում միայն մեկ հարց է՝ «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը: Նախագծով առաջարկվում է Երևանի քաղաքապետ ընտրել փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031