Եվրոպայում գազի գինը հոկտեմբերի սկզբից առաջին անգամ գերազանցել է 1000 խորանարդ մետրի դիմաց 1800 դոլարը
Գազի գինը Եվրոպայում դեկտեմբերի 21-ին սակարկությունների բացմանը հոկտեմբերի սկզբից ի վեր առաջին անգամ բարձրացել է 1000 խորանարդ մետրի դիմաց 1800 դոլարից, վկայում են Լոնդոնի ICE սակարանի տվյալները։
Նիդեռլանդների TTF հաբում Երեւանի ժամանակով 11:01-ին հունվարի ապառնագրի գինն աճել է 1000 խորանարդ մետրի դիմաց մինչեւ 1803 դոլար: Նախօրյակին «Գազպրոմը» կրկին կարողություններ չի ամրագրել դեկտեմբերի 21-ին Լեհաստանի տարածքով Յամալ – Եվրոպա գազատարով բնական գազի տարանցման համար:
Դրա հետեւանքով, դեկտեմբերի 21-ի առավոտյան գազատարով գազի ֆիզիկական հոսքը Գերմանիա դադարել է:
«Գազպրոմը» նաեւ չի ամրագրել հունվարին Ուկրաինայի տարածքով բնական գազի տարանցման լրացուցիչ կարողություններ եւ դեկտեմբերի 20-ի աճուրդում պատվիրել է Լեհաստանի տարածքով Յամալ – Եվրոպա գազատարով մղման առաջարկված կարողությունների 21,6 տոկոսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: