Բաժիններ՝

ԵՀ-ն մտադիր է ատոմը և գազն էներգիայի՝ էկոլոգիապես մաքուր աղբյուրներ ճանաչել

Եվրահանձնաժողովը (ԵՀ) մինչեւ 2021 թվականի վերջը կճանաչի, որ ատոմը եւ բնական գազն էներգիայի ստացման՝ էկոլոգիապես մաքուր աղբյորներ են: Դեկտեմբերի 17-ին այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Չեխիայի վարչապետի պաշտոնակատար Անդրեյ Բաբիշն՝ ամփոփելով իր՝ նախարարների կաբինետի աշխատանքի արդյունքները, որը մի քանի ժամ անց իշխանությունը հանձնել է վարչապետ Պետր Ֆիալայի կառավարությանը։

«(Դեկտեմբերի 17-ի) առավոտյան ժամը երեքին ես վերադարձա Եվոպայի խորհրդի նիստից: Եվրահանձնաժողովի նախագահ (Ուրսուլա ֆոն դեր Լյայենը) խոստացավ, որ մինչեւ ընթացիկ տարվա վերջը ԵՀ-ն կիրականացնի ակտը, որը կհավաստի, որ ատոմը եւ գազն էներգիայի (էկոլոգիապես մաքուր) աղբյուրներ են՝ ցածրէմիսիոն արտանետումերով»,- ասել է Բաբիշը:

Քաղաքական գործիչը հիշեցրել է, որ իր գլխավորած կառավարությունը հանրապետությունում իշխանության ղեկին է եղել չորս տարի եւ հինգ օր՝ 1 464 օր: Նրա համար գլխավոր մարտահրավերը եղել է կորոնավիրուսի դեմ պայքարը: «Երկու տարի մեր կառավարությունն աշխատել է համավարակի պայմաններում: Պարզ է, որ հունվարի կեսերին «օմիկրոն» շտամը կիշխի Եվրոպայում»,- ասել է Բաբիշը:

Նա ընդգել է, որ իր նախարարների կաբինետը կտրուկ մեծացրել է առողջապահության պետական ֆինանսական օժանդակումը: Վարչապետի պաշտոնակատարը նաեւ տեղեկացրել է, որ վերջին տարիներին կրկնապատիկ աճել է ազգային զինված ուժերի բյուջեն, Բաբիշի նախարարների կաբինետը, նրա խոսքով, կատարել է հանրապետության համալիր նախապատրաստումը Եվրամիության նախագահ պետության պարտականությունների ընդունմանը: Դրանք կես տարով Չեխիային կանցնեն 2022 թվականի հուլիսի 1-ից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս