10 խելագար փաստեր Լոնդոնի մասին, որոնք գլխիվայր կշրջեն Ձեր աշխարհը
1. Նույնիսկ, եթե Դուք վատ եք խոսում անգլերեն, Ձեզ այդ մասին չեն ասի
Ձեզ անպայման կասեն, որ Դուք լավ եք խոսում: Առարկության դեպքում կավելացնեն, որ իրենց հայերենը, ամեն դեպքում, ավելի վատ է:
2. Ամեն տարի քաղաքի բնակիչները և այցելուները լոնդոնյան մետրոյում մոռանում են 80 հազար հովանոց
Մետրոպոլիտենի աշխատակիցները գտել են նաև ավելի տարօրինակ բաներ՝ սամուրայի թուր, մարդկային գանգ և նույնիսկ դագաղ:
3. Ոչ ոք չի հասկանա, թե ինչ է նշանակում ժամը 15:00
Լոնդոնում կա 3 PM:
4. Հանրահայտ սև տաքսիների վարորդները քննությանը պատրաստվում են 2-4 տարի
Թեստը հանձնելու համար պետք է իմանալ 25 հազար փողոցների և 20 հազար վայրերի տեղը, դրա համար անհրաժեշտ է մոտ 2-4 տարի:
5. Լոնդոնցի վարորդները կարող են Ձեզ հետ փաբում մեկ գավաթ գարեջուր ըմպել
Վարորդները շատ զրուցասեր են, և եթե Դուք էլ մտնեք խոսակցության մեջ, ապա Ձեզ հաստատ կառաջարկեն մեկ բաժակ գարեջուր ըմպել ինչ-որ փաբում:
6. Լոնդոնյան հավերժական անձրևները լեգենդ են
Իրականում Լոնդոնը համարվում է Եվրոպայի ամենաչոր քաղաքներից մեկը: Տեղումների միջին տարեկան քանակը կազմում է 580 մմ, այն դեպքում, երբ, օրինակ՝ Միլանում այն 1000 մմ է, իսկ Ֆլորենցիայում՝ 870:
7. Ոչ մի աշխատանք 6 PM-ից հետո
Աշխատանքային կյանքը Լոնդոնում իսպառ ավարտվում է 18:00-ին:
8. Գարեջուր՝ աշխատանքից հետո
18:00-ին հրապարակներում և փաբերում Դուք անպայման կհանդիպեք գրասենյակային աշխատողների, որոնք գարեջուր են խմում աշխատանքից հետո:
9. Պառլամենտի շենքում կտրականապես արգելվում է մահանալ
Եթե ժողովրդի ընտրյալն իրեն հանկարծակի վատ է զգում, ապա անհրաժեշտ է նրան շտապ փողոց դուրս բերել:
10. Թագուհին պետք է ունենա Լոնդոնի մուտքի թույլտվություն
Թույլտվությունը տալիս է Լոնդոնի քաղաքապետը, քանի որ ըստ հին օրենքի՝ Լոնդոնի բնակիչներն ունեն իրավունք չթողնել իրենց սյուզերենին մուտք գործել մայրաքաղաք:
Պատրաստեց Անի Գաբուզյանը