Եվրոպայում գազի գինն իջել է 1000 խորանարդ մետրի դիմաց 1500 դոլարից
Եվրոպայում գազի գինը դեկտեմբերի 17-ին բորսայական սակարկությունների բացմանն իջել է հազար խորանարդ մետրի դիմաց 1 500 դոլարից ցած՝ ցուցադրելով մինուս 11 տոկոս նախորդ օրվա փակման ցուցանիշի նկատմամբ, վկայում են Լոնդոնի ICE սակարանի տվյալները։
Երեւանի ժամանակով 11:08-ին Նիդեռլանդների TTF հաբում հունվարի ապառնագրի գինը փոքր-ինչ հետ է շահել անկումը եւ իջել է 9,65 տոկոսով՝ մինչեւ հազար խորանարդ մետրի դիմաց 1 511 դոլար: Նախորդ առեւտրական օրը (դեկտեմբերի 16-ին) Եվրոպայում գազի բորսայական սակարկությունները փակվել են հազար խորանարդ մետրի դիմաց շուրջ 1 575 դոլարի նշագծում, ըստ որում օրվա ընթացքում գերազանցվել է հազար խորանարդ մետրի դիմաց 1 700 դոլարի նշագիծը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: