
ԵՄ-ի առանձին երկրներ սկսել են COVID-19-ի դեմ պատվաստել 5-ից մինչև 11 տարեկան երեխաներին

ԵՄ-ի առանձին երկրներ, այդ թվում՝ Հունաստանը, Իտալիան, Իսպանիան եւ Հունգարիան, դեկտեմբերի 15-ին սկսել են COVID-19 կորոնավիրուսի դեմ պատվաստել 5-ից մինչեւ 11 տարեկան երեխաներին:
Այդ մասին հաղորդել է Associated Press գործակալությունը: «Չեմ թաքցնի, որ, բժիշկների հետ կոնսուլտացիաներից եւ գիտական տվյալների հետ ծանոթանալուց հետո, մեր ընտանիքը որոշում ընդունեց պատվաստել մեր որդուն, որը հինգուկես տարեկան է»,-պատմել է Հունաստանի կրթության նախարար Նիկի Կերամեոսը՝ հանդես գալով առցանց մամուլի ասուլիսի ժամանակ:
Անցած ամսին եվրոպական կարգավորիչը հավանություն է տվել 5-ից մինչեւ 15 տարեկան երեխաների համար պատվաստանյութի կիրառմանը: Նրանք կստանան ցածրդոզավորված պատվաստանյութ: 12 եւ ավելի բարձր տարիքի դեռահասներին ԵՄ-ում նույնպիսի ներարկում են անում, ինչպես եւ չափահասներին պատվաստելիս, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: