Բաժիններ՝

Փարիզի Օլիմպիական խաղերի բացման արարողությունը կանցկացվի Սենա գետի վրա

Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողությունը կկայանա Սենա գետի վրա: Այս մասին գրում է ֆրանսիական «Ֆիգարո» պարբերականը:

Ըստ պարբերականի, բացման արարողությանը կմասնակցեն մոտ 600 հազար երկրպագուներ: Հավաքական թիմերը բացման արարողությանը հատուկ նավակներով կանցնեն գետի ամբողջ երկայնքով:

Ըստ նախնական տվյալների՝ բացման արարողությունն ուղիղ հեռարձակմամբ կդիտի մոտ մեկ միլիարդ մարդ:

Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը կկայանան 2024 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը: Փարիզն այն բացառիկ երեք քաղաքներից է, որ երրորդ անգամ է ընդունում Օլիմպիական խաղերը: Առաջին Խաղերը կայացել են 1900, երկրորդ Խաղերը` 1924 թվականներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031