ԿԲ-ում էլ գրեթե բոլորը պատվաստված են. Մարտին Գալստյան

«Մեր քաղաքացիներին ևս մեկ անգամ հորդորում եմ, որ պատվաստման գործընթացը տեղի ունենա հնարավորինս արագ»,- այսօրվա ասուլիսում լրագրողի հարցին ի պատասխան՝ նշեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ շեշտելով, որ բոլոր գիտական հետազոտությունները ցույց են տալիս՝ այն երկրներում, որտեղ կա պատվաստումների ավելի բարձր մակարդակ, առկա են ավելի ցածր մահացության դեպքերը:

Վերջինս, ըստ ԿԲ նախագահի, մեծ ազդեցություն է ունենում աշխատուժի շուկայի վրա, և, ինչը ոչ պակաս կարևոր է՝ մարդկանց բարոյահոգեբանական վիճակի վրա, որն արտահայտվում է նաև ծախսումների վարքագծով:

«Տնտեսական մասը մի կողմ դրած՝ ես կարծում եմ, որ չափազանց կարևոր է, որ բոլորս լինենք պատասխանատու մեր վարքագծի մեջ ու պատվաստվենք:  Այստեղ ում տեսնում եք, ԿԲ-ում գրեթե բոլորը պատվաստված են, ու դա ոչ թե արվում է ճնշումների միջոցով, այլ գիտակցության, որովհետև բոլորս հասկանում ենք, որ այս ճգնաժամից դուրս գալու ամենակարճ և հուսալի տարբերակը, որը նաև իր բնույթով ամենապատասխանատուն է, պատվաստումն է»,- եզրափակեց ԿԲ նախագահը:

Տեսանյութեր

Լրահոս