Բաժիններ՝

Ուկրաինան ուժեղացնում է Էստոնիայի հետ համագործակցությունը սահմանների պաշտպանության ոլորտում

Ուկրաինան եւ Էստոնիան ուժեղացնում են համագործակցությունը սահմանների պաշտպանության ոլորտում: Այդ մասին խոսք է եղել Ուկրաինայում Էստոնիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կայմո Կուուզկի, Էստոնիայի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Լիիս Մուրեի եւ Էստոնիայի դեսպանության առաքելության փոխղեկավար Մարգուս Գյորինգի հետ Ուկրաինայի ներքին գործերի փոխնախարար Մերի Հակոբանի հանդիպման ժամանակ:

Այդ մասին հաղորդել է «Ուկրինֆորմ»-ը՝ վկայակոչելով ՆԳ նախարարության մամուլի ծառայությունը: Ինչպես նշվում է, կողմերը քննարկել են լեհ-բելառուսական սահմանին ստեղծված միգրացիոն ճգնաժամը եւ փոխգործակցության ուղիները իրադրության հետագա Էսկալացման դեպքում: Ուկրաինայի ՆԳ փոխնախարարը տեղեկացրել է այն միջոցների մասին, որոնք նախարարության կողմից ձեռնարկվում են սահմանների ամրապնդման համար: Հակոբյանն ասել է, որ սահմանի անվտանգության հարցը գերակա է Ուկրաինայի իշխանությունների համար:

«Մենք բարձր ենք գնահատում Էստոնիայի Հանրապետության հետ քաղաքական գործընկերությունը եւ հուսով ենք, որ երկու երկրների միջեւ համագործակցությունը երկար տարիներ միայն կբարելավվի: Շնորհակալ ենք Էստոնացի գործընկերներին մշտական եւ նպատակաուղղված աջակցության համար, որը միտված է ՆԳ նախարարության համակարգի զարգացմանը, նրա բարեփոխմանն ու ուժեղացմանը»,-հայտարարել է փոխնախարարը: Իր հերթին Էստոնացի գործընկերներն իրենց աջակցությունն են առաջարկել Ուկրաինայի սահմանների վրա անվտանգությունն ուժեղացնելու հարցում: Կողմերը պայմանավորվել են նախարարությունների միջեւ համագործակցությունն ակտիվացնելու շուրջ, հատկապես կիբեռանվտանգության եւ ռազմավարական հաղորդակցությունների ոլորտում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031