Բաժիններ՝

Բնակարնում հայտնաբերվել է 77-ամյա տանտիրուհու դին՝ բռնության ակնհայտ հետքերով

Դեկտեմբերի 13-ին, ժամը 18.50-ին, ոստիկանության Կապանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Կապանի Ստեփանյան փողոցի 8-րդ շենքի բնակարաններից մեկում սպանված մարդ կա:

Ահազանգով դեպքի վայր մեկնեցին օպերատիվ-քննչական խմբեր, փորձաքրեագետ ու դատաբժիշկ։

Բնակարնում հայտնաբերվեց 77-ամյա տանտիրուհու դին՝ բռնության ակնհայտ հետքերով:

Տեղում ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Կապանի ոստիկանները պարզեցին կատարվածի մի շարք հանգամանքներ՝ բացահայտելով առանձնապես ծանր հանցագործությունը։ Ահազանգից մեկ ժամ անց կասկածանքով բաժին բերման ենթարկվեց սպանվածի 42-ամյա որդին, որը ներկայացվեց տարածքային քննչական մարմնին ու ձերբակալվեց:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Դեպքի հանգամանքներն ու շարժառիթը պարզվում են՝ սպանության հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս