Բաժիններ՝

Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան վերանվանվել է

Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի AIBA հապավումը պաշտոնապես փոխվել` այսուհետ այն կլինի IBA: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Այս մասին հաստատվել է դեկտեմբերի 12-ին տեղի ունեցած արտահերթ առցանց կոնգրեսում, որին մասնակցել են 107 ներկայացուցիչներ: Ընդունվել են մի շարք կարևոր որոշումներ։

IBA –ն որոշել է կազմակերպության գագաթաժողովը դարձնել ամենամյա, ստեղծել կոռուպցիայի դեմ պայքարի անկախ մարմին: Կազմակերպության գործկոմի անդամների թիվը կրճատվել, դարձել է 18։

IBA-ի նախագահ, ռուսաստանցի Ումար Կրեմլյովը նաև ներկայացրել է իր մեկամյա գործունեության հաշվետվությունը

Ազգային ֆեդերացիաները ստացել են 700-ական հազար, իսկ կոնֆեդերացիաները՝ 600-ական հազար դոլար։

Կրեմլյովն այցելել է ավելի քան 30 երկիր և շարունակելու է անմիջական համագործակցությունը ֆեդերացիաների, մասնագետների և թիմերի հետ:

2019թ. միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) խախտումների պատճառով դադարեցրեց IBA-ի անդամակցությունը (այն ժամանակ AIBA):

Տոկիոյի օլիմպիական խաղերում բռնցքամարտի մրցաշարի ընթացքը ղեկավարեց ՄՕԿ-ի հատուկ հանձնաժողովը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս