Բաժիններ՝

Ափօ Սահակյանն ու Արթուր Խաչենցը Հադրութի խոսվածքով երգ են հրապարակել

Երուսաղեմում ապրող, ստեղծագործող երգիչ Ափօ Սահակյանը և արցախցի երգիչ Արթուր Խաչենցը երաժշտասերների դատին են հանձնել Հադրութի խոսվածքով «Կյասս քիսս» երգը: Երգն արդեն համացանցում է:

Ավելի վաղ Ափօ Սահակյանը նշել էր՝ եթե երգենք մեր ժողովրդական երգերը, կգնահատենք մեր մշակույթը, մեր ժառանգությունը և պատմությունը: «Իմ կատարած երգերի մեծ մասը Արևմտյան Հայաստանից են՝ Վանից: Երբ հնչեցնում ես այդ գործերը, պահպանում ես դրանք, պահպանում ես քո պատմությունն ու հիշեցնում, որ պահանջատեր ազգ ես: Հիմա էլ Շուշիի պահանջատերն ենք: Վաղը չէ մյուս օրը գուցե Շուշիի երգերը կատարենք:

Անգամ նման նախագծի գաղափար կա, որը դեռ նախապատրաստական փուլում է: Ուզում ենք նոր ալբոմ ձայնագրել ոչ թե ավանդական, այլ նոր երգերով, որոնք ռոք, փանկ ժանրում կլինեն և արցախյան բարբառով: Ես հավատում եմ, որ մարդիկ անպայման պետք է բարբառներ օգտագործեն իրենց միջավայրում: Եթե պահպանենք բարբառները, կպահենք մեր կապը հողի հետ, հայրենիքի հետ, իսկ մեր հայրենիքը բազմագույն, բազմաշերտ է»,- շեշտել էր երաժիշտը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս