Հետախուզվողը հայտնաբերվել է Աբովյան փողոցում
Ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողների և Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 11-ին Աբովյան փողոցից բերման է ենթարկվել 54-ամյա Ազատ Ա.-ն, որը օգոստոսի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ազատ Ա.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին: