Բաժիններ՝

Հայտնի է 2022 թվականի գլխավոր գույնը

Ամերիկյան Pantone գույնի ինստիտուտի մասնագետները նշել են 2022 թվականի գլխավոր գույնը։ Այն կապույտի երանգ է՝ հագեցած մանուշակագույն-կարմիր գույներով, հաղորդվում է կազմակերպության կայքում։

«Համադրելով կապույտի հատկությունները և միևնույն ժամանակ մանուշակագույն-կարմիր երանգները՝ Pantone 17-3938 Very Peri-ն ցուցադրում է եռանդուն, ուրախ տրամադրություն և դինամիկ ներկայություն, որը խրախուսում է համարձակ ստեղծագործությունը», – ասել է ինստիտուտի գործադիր տնօրեն Լեատրիս Էյսմանը։

Pantone Color of the Year 2022: PANTONE 17-3938 Very Peri

Նա հավելել է, որ Pantone-ի տարվա գույնն արտացոլում է այն, ինչ տեղի է ունենում համաշխարհային մշակույթում, արտահայտում է այն, ինչ փնտրում են մարդիկ։

Կարդացեք նաև

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս