Կուբան և ԵՏՀ-ն մտադիր են 2021-2025 թվականների համատեղ միջոցառումների ծրագիր ստորագրել
Կուբայի կառավարությունը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) մտադիր են 2021-2025 թվականների համատեղ միջոցառումների ծրագիր ստորագրել: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ին, հայտնել է այդ երկրի նախագահ Միգել Դիաս Կանելը:
«Մոտ օրերս մենք Հավանայում ընդունելու ենք ԵՏՀ ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Սերգեյ Գլազևին և կանցկացնենք համատեղ աշխատանքային խմբի երկրորդ նիստը: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Կուբայի Հանրապետության կառավարության միջև ստորագրվել է 2021-2025 թվականների համատեղ միջոցառումների ծրագիր, որն իր մեջ ներառում է տնտեսության, առևտրի, ֆինանսների, առողջապահության և կենսատեխնոլոգիաների, մշակույթի, սպորտի, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում գործունեության ավելի քան 30 ուղղություններ», – հայտարարել է նա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի (ԵՏԲԽ) նիստի ընթացքում, որն ուրբաթ օրը տեղի է ունենում առցանց ձևաչափով:
Կուբայի նախագահի կարծիքով` դա կնպաստի գործնական կապերի ամրապնդմանը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների համակարգմանը մինչեւ 2025 թվականը և Կուբայի տնտեսական ու սոցիալական զարգացման ազգային ծրագրին մինչև 2030 թվականը: