ՎՏԲ-Հայաստան Բանկում կարելի է օնլայն վճարել գույքահարկը
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ֆիզիկական անձանց վճարել անշարժ և շարժական գույքի գույքահարկը համայնքների եկամուտների կառավարման ժամանակակից միասնական օնլայն համակարգի միջոցով:
Հաճախորդներն, ովքեր ցանկանում են վճարել շարժական և անշարժ գույքերի գույքահարկը, կկարողանան ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում անմիջապես ստանալ ամփոփ տեղեկատվություն պարտավորության վերաբերյալ՝ նշելով միայն սոցիալական քարտի համարը և վճարել գույքահարկը ինչպես հաճախորդին պատկանող մեկ գույքի, այնպես էլ՝ բոլոր գույքերի համար:
Գույքահարկի վճարումները հասանելի են ք․Երևանում և ՀՀ բոլոր մարզերում գրանցված անշարժ և շարժական գույքերի համար:
Հաճախորդների համար միասնական համակարգից օգտվելու կարևոր առավելությունն այն է, որ համայնքների եկամուտների կառավարման համակարգը ներդրված է ՀՀ բոլոր համայնքապետարաններում, և ՎՏԲ-Հայաստան Բանկում միասնական համակարգով վճարում կատարելուց հետո կարիք չկա լրացուցիչ անգամ վճարման անդորրագիրը ներկայացնել համայնքապետարան․այն օնլայն ռեժիմով անմիջապես արտացոլվում է համակարգում:
Ծառայության վերաբերյալ մանրամասներ կարող եք ստանալ՝ այցելելով ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղեր կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն 87-87 հեռախոսահամարով:
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: