Նիդեռլանդները 150 միլիոն եվրո է հատկացրել Ռեմբրանդտի կտավը Ռոտշիլդներից գնելու համար
Նիդեռլանդների կառավարությունը հայտարարել է, որ պլանավորում է գնել 17-րդ դարի հոլանդացի նկարիչ Ռեմբրանդտ վան Ռեյնի «Դրոշակակիրը» հայտնի ինքնանկարը: Այդ մասին հաղորդել է BBC News-ը:
Կառավարությունը ձգտում է հասնել այն բանին, որպեսզի խորհրդարանը հավանություն տա կտավի գնմանը, որը չափազանց կարեւոր է համարվում հոլանդական մշակույթի եւ պատմության համար: Ինքնանկարը գնելու համար հատկացվել է 150 միլիոն եվրո (170 միլիոն դոլար) այն դեպքում, երբ թանգարանի հիմնադրամը եւս 10 միլիոն եվրո կավելացնի, իսկ Ռեմբրանդտի ասոցիացիան՝ 15 միլիոն եվրո:
Նիդեռլանդները որոշեց կտավը Ռոտշիլդների մասնավոր հավաքածուից գնել այն բանից հետո, երբ Ֆրանսիան հրաժարվեց ինքնանկարը գնելու իր իրավունքից եւ թույլ տվեց այն վաճառել բաց շուկայում: Հոլանդացի նկարչի կտավը Ռոտշիլդների ընտանիքի ֆրանսիական ճյուղին է պատկանում 1844 թվականից: Ինքնանկարն ստեղծվել էայն ժամանակ, երբ նկարիչը 30 տարեկան էր: 1636 թվականի նկարում Ռեմբրանդտն իրեն պատկերել է որպես դրոշակակիր, որը գլխավորում է ութսունամյա պատերազմը, որի գագաթնակետը դարձել է 1648 թվականին Նիդեռլանդների անկախությունը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: