Կարմիրբերետավորներն ԱԺ–ի մոտից բերման ենթարկեցին Հրաչ Ջաբրայանին

Այս պահին մի խումբ մարդիկ հավաքվել են ԱԺ-ի դիմաց և պահանջում են հանդիպում այն պատգամավորների հետ, որոնք «սենյակներում մարդկանց են ծեծել»:

«Այստեղ սպասում ենք էդ դուխով տղերքին, որ կաբինետներում մարդ են ծեծում: Եթե անգամ օգնականները թարս աչքով են նայել, իրենք պատգամավոր են, ազգընտրյալներ են  և պետք է կարողանան իրենց տիրապետել: Եթե չեն կարողանում իրենց տիրապետել, թող գնան ուրիշ տեղ. ԱԺ-ն չսարքեն խուլիգանական տեղ: Եթե մենք համբերում ենք այսքան, չի նշանակում, որ իրենք պետք է անցնեն բոլոր չափ ու սահմանները»,-  նշեց ակցիայի մասնակիցներից մեկը:

Ի դեպ, քիչ առաջ ԱԺ անդորրը հսկող ոստիկանները բերման ենթարկեցին ակցիայի մասնակիցներից ՀՅԴ անդամ, կանադահայ գործարար Հրաչ Ջաբրայանին, ով ոստիկաններին ասաց․ «Նիկոլի ստրուկներ»:

168.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր խորհրդարանում տեղի ունեցած հերթական քաշքշոցի մասին. ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանի օգնական Սյունե Գևորգյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները ծեծել են «Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականներին։

Տեսանյութեր

Լրահոս