SME Banking Club-ը Յունիբանկին ընդգրկել է լավագույն բիզնես վարկեր առաջարկող բանկերի ցուցակում

SME Banking Club-ը հրապարակել է ԱՊՀ և Կովկասի 200 բանկերի՝ ՓՄՁ-ների համար նախատեսված վարկատեսակների ուսումնասիրության արդյունքները, ըստ որոնց Յունիբանկը ճանաչվել է տարածաշրջանում լավագույներից մեկը:

«Մենք շնորհակալ ենք SME Banking Club-ին բարձր գնահատականի համար: Բիզնեսի համար օպտիմալ վարկատեսակների մշակումը մեր աշխատանքի առաջնահերթություններից մեկն է: Մենք հասկանում ենք, թե բիզնեսի աճի և զարգացման վրա ինչ մեծ ազդեցություն ունեն ժամանակին արված ֆինանսական ներդրումները, ուստի անընդհատ բարձրացնում ենք սպասարկման չափանիշները, կիրառում ենք նորամուծություններ և ձգտում ենք առաջարկել վարկավորման առավել շահավետ և պարզ պայմաններ», – ասում է Յունիբանկի Կորպորատիվ բիզնեսի զարգացման և վաճառքների տնօրեն Դավիթ Պետրոսյանը:

Յունիբանկի վարկային ծրագրերը թույլ են տալիս ձեռներեցներին ընտրել իրենց գործունեության ոլորտի, բիզնեսի ծավալի և կարիքների համար ամենաարդյունավետ տարբերակը: Բիզնես վարկերի կարելի է ստանալ սկսած 6% տարեկան տոկոսադրույքից: Յունիբանկն առաջարկում է նաև մինչև 5 մլն դրամի անգրավ վարկեր և բիզնես քարտեր ֆինանսական խնդիրների արագ լուծման համար։

Յունիբանկը նաև ակտիվորեն համագործակցում է միջազգային կազմակերպությունների հետ՝ վարկային ծրագրերի շրջանակներում ավելի մատչելի միջոցներ ներգրավելու համար։ 2021 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին Յունիբանկի կողմից տրամադրված բիզնես վարկերի ծավալը 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 30%-ով։

Տեսանյութեր

Լրահոս