«Մեզ Շառլ դը Գոլ ա պետք. Նիկոլ Փաշինյանը կլասիկ պոպուլիստ է, աղետը շարունակվում ա». Մարինե Պետրոսյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը բանաստեղծ Մարինե Պետրոսյանն է: Բանախոսը նշել է.

  • Նիկոլ Փաշինյանը կլասիկ պոպուլիստ է, համաշխարհային չափանիշներով՝ միջինից բարձր: 
  • Սերժ Սարգսյանը չէր կարողանում ժողովրդի հետ խոսել, որովհետև պոպուլիստ չէր: Նիկոլը ասում էր բան, որ ժողովրդին դուր էր գալիս, մարդիկ հավատում էին:
  • 90-ականներին մարդիկ հեքիաթային պատկերացումներ ունեին, գնում էին Ամերիկա, տեսնում այնտեղի կյանքը, կարծում էին, եթե Սովետը փուլ գա՝ այստեղ էլ հեքիաթ կլինի: Բայց Սովետմիության փլուզումից 1-2 տարի հետո մարդիկ հայտնվեցին աղքատության շեմին: Սովետական Միությունում սոված մարդ չկար, չկար սոցիալական խնդիր, և մարդիկ պատրաստ չէին դրան, ու նրանց համար շոկ էր:
  • Թալանը, թալանչիները եղել ա մեր քաղաքական դիսկուրսի առանցքը:

Եթե մարդկանց մեծ մասի համար սոցիալականն ավելի կարևոր ա, քան Արցախի հարցը, դա ա կարևոր հասկանալ, մարդ արարածը էդպես ա…:

  • Մարդկանց հետ շատ եմ շփվել, զրուցել և հասկացել եմ, որ ինչ-որ բան փոխվել ա: Օրինակ, մեկն ասում ա՝ առաջ կադաստրում փող էին վերցնում, հիմա բացարձակ չեն ուզում: Բայց կարող ա վախի՞ց կաշառք չեն վերցնում:
  • Մեկի խոսակցություն լսեցի, ասում ա՝ Քոչարյանի ժամանակ ունեցվածքը խլել էին, հիմա վերադարձրեցին դատարանով: Հավատում ա, որ արդարությունը վերականգնվել ա:
  • Մարդը նախկիններին ատում ա, և դա մնացել ա: Մարդկանց մեջ ատելությունը շատ ա, որը գեներացվել ա 30 տարի, մինչև հիմա չի անցել, դրա համար շատ վատ վիճակում ենք, և քաղաքական դաշտում այլընտրանք չի ուրվագծվում:
  • Հայաստանում կարողանալու խնդիր կա, Հայաստանը շոկի մեջ ա, կարողացողին ա պետք գտնել:
  • Հին բաժանումները պետք է քանդել, պետք ա գտնել հասարակությանը միավորելու ձև, դա ա ելքը:
  • Հայաստանի արժեհամակարգը պետք է լինի քաջ, համարձակ մարդու արժեհամակարգը, եթե մնանք նույն տեղում՝ բան չի փոխվի: 
  • Պետք ա գիծ գծենք ու առաջ գնանք, սկսենք նոր բան:
  • Մենք պարտվել ենք ու հարմարվում ենք էդ պարտության հետ, պետք է փոխել էս իրավիճակը:
  • Հայկական երազանքը Սովետական Միությունում աշխատեց, 21-րդ դարում չի աշխատի:
  • Էլիտան էն խավն ա, որը ոչ թե սոցիալական, այլ պետության դիրքից, պետական շահի մասին ա մտածում:
  • Խաղաղասիրական տրամադրությունների մեջ եղած Ֆրանսիան չկարողացավ հաղթել Հիտլերին: Մեզ Դը Գոլ ա պետք: 
  • Եթե իրանք պարզապես սրիկաներ լինեին՝ շատ հեշտ կլիներ իրանց դեմ պայքարելը, բայց ժողովրդի մի մասը իրանց հավատում ա… խնդիրը էդտեղ ա:
  • Նիկոլը եթե հեռանա էլ՝ խնդիրները չեն լուծվում, նոր ծրագիր ա մեզ պետք:
  • Աղետը շարունակվում ա, մեզ պոզիտիվ ծրագիր, նոր ուժ ա պետք ձևակերպել:
  • Կհաղթի էն ընդդիմությունը, որը նոր ծրագրեր կներկայացնի:
  • Եթե հիշենք՝ ովքեր են մեր հարևանները, ըստ այդմ կկառուցենք ուրիշ Հայաստան:

Տեսանյութեր

Լրահոս