Բաժիններ՝

Եվրոպայում գազի գինը նվազել է գրեթե 5 տոկոսով

Եվրոպայում գազի գինը սակարանների բացման ժամանակ նվազում են գրեթե 5 տոկոսով: Այդ մասին վկայում են ICE Futures սակարանի տվյալները:

Այսպես, նստաշրջանի ամենասկզբում, ըստ TTF հոլանդական հաբի ինդեքսի, հունվարյան ֆյուչերսները սակարկել են հազար խորանարդ մետրի դիմաց 1060 դոլարի մակարդակով, իսկ մի քանի րոպե անց ընկել մինչեւ 1055 դոլար:

Սա 4,8 տոկոսով պակաս է նախորդ օրվա 1108 դոլար հաշվարկային գնից: Սակարկությունների երկու ժամվա ընթացքում առավելագույնը կազմել է մոտավորապես 1080 դոլար՝ հաշվարկային գնից 2,6 տոկոսով ցածր:

ՌԻԱ Նովոստիին հաշվարկներով, հունվարյան ֆյուչերսների միջին գինը նոյեմբերին նվազել է հազար խորանարդ մետրի դիմաց 960 դոլար, ինչը 140 դոլարով (կամ գրեթե 13 տոկոսով) ցածր է համանման հոկտեմբերյան ցուցանիշից: Ողջ աշնանը եվրոպական գազային շուկան «տենդի» մեջ էր. եթե օգոստոսի սկզբին ֆյուչերսները սակարկում էին հազար խորանարդ մետրի դիմաց 515 դոլարի մակարդակին, ապա մինչեւ սեպտեմբերի վերջը թանկացել են ավելի քան կրկնակի, իսկ հոկտեմբերի 6-ին սահմանել են պատմական ռեկորդ՝ 1937 դոլար:

Փորձագետները դա բացատրել են եվրոպական ընդգետնյա պահեստարանների լցվածության ցածր մակարդակով, հիմնական մատակարարների կողմից առաջարկի սահմանափակմամբ եւ Ասիայում հեղուկացված բնական գազի բարձր պահանջարկով:

Նոյեմբերին այն հաղորդագրությունների ֆոնին, որ «Գազպրոմ»-ը ձեռնամուխ է եղել վառելանյութի ներմղմանը եվրոպական ընդգետնյա պահեստարաններ, գներն իջան, բայց այնուհետեւ կրկին կտրուկ բարձրացան 1100 դոլարից ավելի: Դրա համար առիթ են դարձել Nord Stream 2 AG ընկերության՝ որպես «Հյուսիսային հոսք-2» խողովակաշարի անկախ օպերատորի, հավաստագրումը դադարեցնելու մասին նորությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս