
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 3-ի հատկապես գիշերային ժամերին կնվազի 5-7 աստիճանով

Հանրապետության տարածքում`
Դեկտեմբերի 2-ի ցերեկը, 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, գիշերը և առավոտյան լեռնային և նախալեռնային գոտիներում ճանապարհները կպատվեն մերկասառույցով:
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վ:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 3-ի հատկապես գիշերային ժամերին կնվազի 5-7 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Դեկտեմբերի 2-ի ցերեկը, 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի դեկտեմբերի 3-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
· Օդի առավելագույն ջերմաստիճան` 13.30C (1988 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան` -7.30C (1955 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան` 2.40C