Բաժիններ՝

2021 թվականին ԵԱՏՄ-ի երկրների ՀՆԱ-ն 4 տոկոսով կաճի. Միշուստին

2021 թվականին Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) համախառն ներքին արդյունքը կաճի 4 տոկոսով: Այս տվյալները հայտնել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը՝ դեկտեմբերի 2-ին ելույթ ունենալով երկրորդ Եվրասիական կոնգրեսում։ «Հնգյակի» երկրները հաղթահարում են կորոնավիրուսի տարածման հետեւանքները:

Մենք տարին ավարտում ենք ոչ վատ ցուցանիշներով, որոնք գերազանցել են մինչհամավարակային մակարդակը: Եվրասիական բանկի գնահատումներով՝ ԵԱՏՄ-ի համախառն ներքին արդյունքն այս տարի կաճի 4 տոկոսով»,- նշել է նա: «Արագ վերականգնում է ցույց տալիս փոխադարձ առեւտուրը, հունվարից մինչեւ հոկտեմբեր այն գործնականում ավելացել է մեկ երրորդով: Տարվա արդյունքներով ծավալները կարող են մեծանալ ավելի քան 10 տոկոսով, գերազանցել նախահամավարակային տարվա մեծությունը»,- հավելել է Միշուստինը:

Միշուստինը հայտնել է, որ ԵԱՏՄ-ի միասնական թվային տարածության ստեղծման համար հիմքը կառուցված է: «Ընթանում է միության ընդհանուր շուկաների՝ ֆինանսական, էլեկտրաէներգետիկական, գազի, նավթի եւ նավթամթերքների շուկաների ձեւավորումը: Կառուցված է ինստիտուցիոն հիմք ԵԱՏՄ-ի միասնական թվային տարածության ստեղծման համար»,- ասել է Միշուստինը: Միշուստինը կարեւոր խնդիր է համարել ԵԱՏՄ-ի շրջանակներում տարածքների տրանսպորտային կապվածության ապահովումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս