«Դյունա» ֆիլմի զգեստը համարվում է կինոյի պատմության ամենաթանկ զգեստը
Դենիս Վիլնյովի «Դյունա» ֆիլմը դարձել է 2021 թվականի ամենաշատ եկամուտ ունեցող ֆիլմերից մեկը. մի քանի շաբաթվա ընթացքում համաշխարհային կինովարձույթում ֆիլմը հավաքել է գրեթե հարյուր միլիոն դոլար։ Իսկ եթե դեռ չեք դիտել այս աշնան գլխավոր միստիկական դրաման, ապա ժամանակն է սխալն ուղղելու։ Անհավատալի դեկորացիաները և գլխավոր հերոսների կերպարները չեն հիասթափեցնի։ Ինչպես խոստովանել է զգեստների դիզայներ Ժակլին Ուեսթը, հագուստներից մեկը կարելի է համարել ամենաթանկը կինոյի պատմության մեջ։ Խոսքը Լեդի Ջեսիքայի մետաքսե զգեստի մասին է։
Զգսետը ձեռքի աշխատանք է, իսկ դրա զարդերը ստեղծվել են մի քանի ամիսների ընթացքում. դերասանուհի Ռեբեկա Ֆերգյուսոնի ձեռքերն ու դեմքը ծածկող ուլունքների ցանցի օղակներից յուրաքանչյուրը հյուսվել է «Դյունա» թիմի անդամներից մեկի կողմից: Զգեստների դիզայները ոգեշնչվել է Քրիստոբալ Բալենսիագայի աշխատանքից։ Հագուստի վրա ծախսված ստույգ գումարը չի նշվում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը