
Գերմանիայում գործողություն է իրականացվում փողերի լվացման հետ կապված հանցավոր խմբի դեմ. Bild

Գերմանիայի իրավապահ մարմիններն ընդգրկուն գործողություն են իրականացնում Հյուսիսային Հռենոս Վեստֆալիայի Դաշնային Երկրամասում հանցավոր խմբավորման դեմ, որը, ենթադրաբար, կապված է փողերի լվացման հետ: Հոկտեմբերի 27-ին այդ մասին հայտնել է Bild թերթը:
Թերթի տեղեկատվությամբ՝ կասկածի տակ է ընդհանուր առմամբ 46 մարդ: Ոստիկանությունը խուզարկություններ է կատարում 49 տարբեր օբյեկտներում: Գործողությանն, ինչպես գրում է հրատարակությունը, մասնակցում են հատուկ ստորաբաժանումներ եւ ֆինանսական հանցագործությունների հետաքննության ծառայությունների աշխատակիցներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: