Բաժիններ՝

Կրեք դիմակ, եթե անգամ պատվաստված եք, պահպանեք սոցիալական հեռավորություն, հաճախակի ախտահանեք ձեռքերը. ոստիկանություն

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են հսկողությունը հակահամաճարակային անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ։

Հոկտեմբերի 26-ին հանրապետության տարբեր հատվածներում ոստիկանության ծառայողները քաղաքացիներին դիմակ են բաժանում՝ հորդորելով հանրային փակ տարածքներում և երթուղային տրանսպորտում պարտադիր դիմակ կրել։

աև հիշեցնում են՝ դիմակը պետք է կրել այնպես, որ փակի քիթն ու բերանը։ Ոստիկանության ծառայողները նաև շրջայցեր են կատարում հանրային փակ տարածքներ։ Այն անձինք, որոնք չեն պահպանում հակահամաճարակային անվտանգության կանոնները, տուգանվում են։

Դիմակ կրելը ինքնանպատակ չէ։ Պահպանելով հակահամաճարակային անվտանգության կանոնները՝ կյանքեր են փրկվում։

Կրեք դիմակ, եթե անգամ պատվաստված եք, պահպանեք սոցիալական հեռավորություն, հաճախակի ախտահանեք ձեռքերը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031