Մահացել է Հարավային Կորեայի նախկին նախագահ Ռո Դե Ուն
88 տարեկան հասակում մահացել է Կորեայի Հանրապետության նախկին նախագահ Ռո Դե Ուն: Հոկտեմբերի 26-ին այդ մասին հաղորդել է Yonhap գործակալությունը։
Ռո Դե Ուն պետության ղեկավարի պարտականությունները կատարել է 1988 թվականի փետրվարից մինչեւ 1993 թվականի փետրվարը: Նա այդ պաշտոնին էր առաջադվել Դեմոկրատական լիբերալ կուսակցթության կողմից: Ռո Դե Ուն դարձել է երկրի առաջին նախագահը, որն ընտրվել է հինգ տարով՝ առանց վերընտրման իրավունքի:
Իշխանության ղեկին նրա գտնվելը նշանավորվել է Սեուլում 1988 թվականի ամառային Օլիմպիական խաղերի անցկամամբ, ինչպես նաեւ 1990 թվականին ԽՍՀՄ-ի հետ եւ 1992 թվականին Չինաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմամբ:
1993 թվականին նախագահի պաշտոնում գտնվելու ավարտից հետո Ռո Դե Ուն կալանավորվել է կոռուպցիայի մեղադրանքով, ավելի ուշ նրան առաջադրել են պետական դավաճանության մեղադրանք 1980 թվականին Կվանջուի ապստամբության ճնշմանը մասնակցելու համար: 1996 թվականի օգոստոսին նա դատապարտվել է 22 տարվա բանտարկության, սակայն անուհետեւ դատարանը բանտարկության ժամկետը կրճատել է մինչեւ 17 տարի: 1997 թվականին նրան ներում է շնորհել նախագահ Կիմ Դե Չժունը: Վերջին ժամանակներս Ռո Դե Ուն գտնվում էր հիվանդանոցում առողջական վիճակի վատթարացման պատճառով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: