
Մյունխենի անվտանգության կոնֆերանսն անմիջակա ձևաչափով կկայնա 2022 թվականին

Մյունխենի անվտանգության կոնֆերանսը 2022 թվականին կկայանա սովորական անմիջակա ձեւաչափով: Հոկտեմբերի 26-ին այդ մասին հաղորդել է DPA գործակալությունը՝ վկայակոչելով համաժողովի ղեկավար Վոլֆգանգ Իշինգերին։
Նրա տեղեկատվությամբ՝ միջոցառումը տեղի կունենա 2022 թականի փետրվարի 18-ից 20-ը, սակայն կորոնավիրուսի համավարակի պայմաններում մասնակիցների թիվը նախկինի պես սահմանափակ կլինի: «Անձնական շփումների վերականգնման պահանջն առանձնապես մեծ է այն անձանց թվում, ովքեր որոշումներ են ընդունում արտաքին քաղաքականության վերաբերյալ, քանի որ դրանք շատ հաճախ նրբաբնույթ հարցեր են»,- նշել է Իշինգերը:
Ըստ որում նա հույս է հայտնել, որ Գերմանիայի ապագա կառավարությունը խորհրդաժողովում կներկայացնի իր արտաքին քաղաքական օրակարգը: «Ես հաստատ համոզված եմ, որ ապագա կանցլերը կցանկանա օգտվել առիթից եւ կլինի այնտեղ: Դա նաեւ կարող է վերաբերվել արտաքին գործերի, պաշտպանության նախարարներին եւ նախարարների կաբինետի մյուս անդամներին»,- ընդգծել է Իշինգերը:
Մյունխենի կոնֆերանսը հիմնվել է 1962 թվականին գերմանացի հրապարակախոս Էդվարդ ֆոն Կլայստի կողմից՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ երկրների «պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչների նիստ»: 1999 թվականից դրան սկսել են մասնակցել քաղաքական գործիչներ եւ զինվորականներ Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայից, ինչպես նաեւ գործարարության ներկայացուցիչներ: Համաժողովի շրջանակներում ավանդաբար տեղի են ունենում քաղաքական գործիչների բազմաթիվ ոչ պաշտոնական եւ անձնական հանդիպումներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: