Բաժիններ՝

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է դաշինքին Ֆինլանդիայի անդամակցության հնարավորության մասին

ՆԱՏՕ-ի դռները բաց են Ֆինլանդիայի համար, բայց դաշինքին անդամակցության որոշումն այդ երկրինն է: Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ հանդես գալով Հելսինկիում Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիում:

«Դաշինքի դռները բաց են, բայց դա պետք է լինի Ֆինլանդիայի որոշումը»,-ասել է Ստոլտենբերգը: Նա նաեւ պատասխանել է այն հարցին, թե արդյոք դաշինքը կմիջամտի այն դեպքում, եթե զինված հարձակում կատարվի Ֆինլանդիայի վրա: «Ֆինլանդիան գործընկեր է, բայց ոչ ՆԱՏՕ-ի անդամ: Հինգերորդ հոդվածը (Հյուսիսատլանտյանք պայմանագրի) նշում է, որ մի անդամի դեմ գրոհը կհամարվի դաշինքի դեմ գրոհ: Եթե դուք դաշինքի անդամ չեք, ապա հինգերորդ հոդվածը (կոլեկտիվ պաշտպանության վերաբերյալ) չի կիրառվում:

Դրանում է հենց կայանում գործընկերոջ կարգավիճակի տարբերությունը»,-պարզաբանել է Ստոլտենբերգը: Բայց նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն ակտիվորեն աշխատում է Ֆինլանդիայի հետ, հույսեր է կապում այս երկրի հետ: «Մենք աշխատում ենք Ֆինլանդիայի հետ միասին: Մենք մեծացրել են համատեղելիությունը, որպեսզի ավելի լավ փոխգործակցենք, ՆԱՏՕ-ն նույնպես մեծացրել է իր ներկայությունը Բալթյան տարածաշրջանում»,-ասել է Ստոլտենբերգը:

«Ֆինլանդիան ունի ուժեղ եւ արդյունավետ զինված ուժեր»,-հավելել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: Նա նաեւ հայտարարել է, որ պաշտպանում է Ռուսաստանի հետ Ֆինլանդիայի գործնական հարաբերությունները եւ ակնկալում է նրա աջակցությունը Մոսկվայի հետ ՆԱՏՕ-ի երկխոսության գործում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս