Հայ ռազմագերիների նոր խումբ է վերադառնում Հայաստան

Հայ ռազմագերիների նոր՝ հինգ հոգանոց խումբ է վերադառնում Հայաստան։ Տեղեկությունը 168.am-ի հետ զրույցում հաստատեց գնդապետ Բորիս Ավագյանը։

Գերիներին հայրենիք վերադարձնելու համար Ադրբեջան է մեկնել Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։

Գերիներին տեղափոխող ռազմական ինքնաթիռն արդեն Բաքվից ճանապարհվել է Երևան, մոտ մեկ ժամից վայրէջք կկատարի «Էրեբունի» օդանավակայանում։

Հիշեցնենք, որ երեկ Երևան էր ժամանել Արցախում ռուս խաղաղապահների նախկին հրամանատար Ռուստամ Մուրադովը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031