
ICE սակարանում Brent նավթի արժեքը գերազանցել է մեկ բարելի դիմաց 86 դոլարը

Լոնդոնի ICE սակարանում Brent մակնիշի նավթի՝ 2021 թվականի դեկտեմբերի մատակարարման ապառնագրի արժեքը հասել է մեկ բարելի դիմաց 86 դոլարի, վկայում են Երեւանի ժամանակով ժամը 7:00-ին առեւտրական հարթակի տվյալները։
Երեւանի ժամանակով 8:22-ին Brent մակնիշի նավթի արժեքը դանդաղեցրել է աճը մեկ բարելի դիմաց մինչեւ 85,77 դոլար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: