
Brent նավթի արժեքը գերազանցել է 85 դոլարը

2021 թվականի դեկտեմբերի մատակարարման Brent մակնիշի նավթի ապառնագրի արժեքը Լոնդոնի ICE սակարանում աճել է 1,23 տոկոսով եւ հասել 1 բարելի դիմաց 85,03 դոլարի, վկայում են առեւտրական հարթակի՝ Երեւանի ժամանակով 11:50-ի տվյալները։
Վերջին անգամ Brent-ի արժեքը մեկ բարելի դիմաց 85 դոլարը գերազանցել է 2018 թվականի հոկտեմբերին: Երեւանի ժամանակով 12:05-ին Brent մակնիշի նավթի արժեքը դանդաղեցրել է աճը մինչեւ 1 բարելի դիմաց 84,74 դոլար (+0,88 տոկոս): WTI մակնիշի ապառնագրի արժեքն ավելացել է 0,73 տոկոսով՝ մինչեւ 1 բարելի դիմաց 81,36 դոլար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: