
Քովիդ դրական թեստ ունեցող մարդիկ հիվանդանալուց հետո 3 ամիս կարող են չթեստավորվել. Առողջապահության նախարար

Երեկ «Ազատություն» ռադիոկայանում տված իր ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ուշագրավ միտք է հայտնել, որը սակայն ըստ էության դուրս է մնացել ուշադրությունից:
Պատասխանելով այն հարցին, թե լավանալուց հետո որքան ժամանակ հետո է անհրաժեշտ թեստ հանձնել, Անահիտ Ավանեսյանն ասել է.
«Հիվանդանալուց հետո, թեստը դրական լինելուց հետո 3 ամսվա ընթացքում մենք չենք պարտադրում անձին ՊՇՌ թեստ հանձնել , և 3 ամիսը լրանալուց հետո է նրա համար այս կանոնը մտնում ուժի մեջ»:
Այսինքն՝ Քովիդ դրական թեստ ունեցող մարդիկ 3 ամիս կարող են չթեստավորվել, և դրա մասին մենք իմանում ենք միայն այդ մասին հարցը հնչելուց հետո: