Ուժեղ անձնավորության 11 նշանները
Եթե նրանք ինչ-որ բան ուզում են, նրանք դա ստանում են: Առանց որևէ «բայց»-ի և «եթե»-ի:
1. Միայն առաջ
Նրանք չեն սիրում աննպատակ պտտվել ինչ-որ բանի շուրջ և տեսարաններ սարքել: Եթե դուք խոսեք նրանց հետ, նրանք ուրախ կլինեն խոսել իսկապես կարևոր բաներից:
2. Մտածողներ
Նրանք թեթևամիտ մարդիկ չեն, որոնք խոսքերը քամուն են տալիս: Եթե նրանք հայտնում են իրենց կարծիքը, իմացեք, որ դա մտածված բան է:
3. Պլանավորողներ
Նրանք գլուխը ջարդելով չեն սկսում ինչ-որ բան, քանի դեռ մտքում չեն պլանավորել իրենց գործողությունները:
4. Մասնակցություն
Նրանք չեն կարող արհամարհել գլոբալ պրոբլեմները և իրենց շրջապատող մարդկանց պրոբլեմները: Նրանք միշտ պատրաստ են օգնել մոտ մարդկանց:
5. Տեսողական կոնտակտ
Մասնակցելով խոսակցությանը՝ նրանք միշտ զրուցակցի հետ մտնում են տեսողական կոնտակտի մեջ և անպայման ուշադիր լսում և ընկալում են նրա ասածը:
6. Վստահություն
Եթե նրանք ինչ-որ բան ուզում են, նրանք դա ստանում են: Առանց որևէ «բայց»-ի և «եթե»-ի:
7. Նրանք նախընտրում են գրել, այլ ոչ թե զանգահարել:
Այդպես նրանք չեն մոռանում որևէ բան այն ամենից, ինչ ուզում են ասել:
8. Կենտրոնացում
Նրանք 100 տոկոսով խորանում են նրա մեջ, ինչով զբաղվում են տվյալ պահին: Նրանց հնարավոր չէ շեղել, մինչև նրանք չավարտեն իրենց գործը:
9. Անկեղծություն
Նրանք երբեք չեն ձևացնում, կարող եք դրանում վտահ լինել: Ինչ նրանք ասում են, 100 տոկոսանոց ճշմարտություն է:
10. Սեր մոտ ընկերների նկատմամբ
Նրանք միշտ նրանց կողքին են, ովքեր իսկապես թանկ են իրենց համար:
11. Նրանք չեն սիրում դատարկ խոսակցություններ
Նրանք կարիք ունեն հետաքրքիր և իմաստուն զրույցների:
Պատրաստեց Անի Գաբուզյանը