
Գազ չի լինելու

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 12-ին, ժամը 10:00-16:00-ն կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Վանաձոր» թաղամասի, Մեծավան գյուղի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից՝ գազասպառողներին խնդրելով պահպանել անվտանգության կանոնները: