Բաժիններ՝

Ահազանգ. հայ վարորդները 10 օր է՝ Լարսում են, թուրքական բեռնատարներն ազատ երթևեկում են

168.am-ին ահազանգած քաղաքացիները հայտնում են, որ արդեն 10 օրից ավելի է, ինչ Լարսի ճանապարհին կանգնած են մրգով, ձկով և այլ փչացող ապրանքներով բեռնված հայ վարորդների մեքենաները:

 

Ըստ քաղաքացիների՝ որևէ պատկան կառույցից հայ վարորդներին բացատրություն չեն տալիս, թե ինչո՞ւ են իրենց արգելում երթևեկել, մինչդեռ թուրքական բեռնատարներն անարգել նույն ճանապարհով երթևկում են: Քաղաքացիները պատմում են, որ հայ վարորդները հայտնվել են անելանելի իրավիճակում եղանակային ցուրտ պայմանների պատճառով։ Նրանց մոտ սպառվում է նաև սնունդը և վառելիքը։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս