«Փաշինյանը ռադիկալ գլոբալիստական ուժերի գործիքն է  հայկական պետականության դեմ». Վահե Դավթյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքական գիտությունների դոկտոր, անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանն է:

Բանախոսը վստահ է.

  • Սյունիքի շուրջ ընթացող գործընթացներից է կախված մեր երկրի լինել-չլինելու հարցը:
  • Մեր երկրի ավիացիոն ոլորտը չի կարգավորվում, հայկական օդային տարածքը պարզապես չի վերահսկվում:
  • Իշխանությունները չեն խոսում այն մասին, որ իրենց գործունեության արդյունքում ամբողջ մեկ տարի հայկական ավիացիան ԵՄ սև ցուցակում է:
  • Մենք հետևում ենք 2 մեծ տրանսպորտային լոգիստիկ բևեռների բախմանը, 2 մեգա նախագծերը խաչվում են Հարավային Կովկասում:
  • Հայաստանում օրվա իշխանությունները սպասարկում են սուլթանատի շահերը, և այդ օդային միջանցքի բացումը սաբոտաժ էր Իրանի դեմ:
  • Հայաստանում այլևս ոչինչ չի որոշվում, մեր երկրի անվտանգության հետ կապված ցանկացած հարց լուծվում է Հայաստանի սահմաններից դուրս:
  • Այս պսևդո իշխանություններից որևէ բան կախված չէ, նրանք գործիք են աշխարհաքաղաքական ուժերի շահերի բախման կիզակետում:
  • Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար Թեհրանը ձեռք է մեկնում, իսկ հայկական կողմը հրաժարվում է դրանից և միջանցք բացում հակառակ կողմի համար:
  • Այս վարչախմբի գլխավոր խնդիրը հնարավորինս երկար իշխանություն ունենալն է:
  • Հայ-իրանական տնտեսական օրակարգի շրջանակներում նախատեսված բոլոր ծրագրերը սառեցված են:
  • Չեմ բացառում, որ ինչ-որ պահի Իրանը, Ադրբեջանը, Թուրքիան գան ընդհանուր հայտարարի, իսկ Հայաստանն անգամ դառնա մանրադրամ:
  • 2020 թվականի նոյեմբերի 10-ից հետո, երբ ադրբեջանական զինված ուժերը մտան Սոթքի հանքավայր, «ԳեոՊրոՄայնինգԳոլդը» չդադարեց աշխատել, և, փաստորեն, ընկերությունը շարունակում է աշխատել թե՛ Ադրբեջանում, և թե՛ Հայաստանում:
  • Փաշինյանի ֆենոմենը՝ աշխարհաքաղաքական տարբեր սպասելիքներ ունեցող դերակատարներին սուտ խոստումներ տալ, որի արդյունքում՝ վճարում ենք մենք բոլորս:
  • Այն, ինչ տեղի ունեցավ նոյեմբերի 10-ին, մեծ հաշվով, տեղավորվում է Ռուսաստանի գեոռազմավարության մեջ:
  • «Գազպրոմբանկը» Ղարաբաղի՝ Ադրբեջանին անցած տարածքում տրանսպորտային և էներգետիկ նախագծերում ներդրումներ է կատարելու:
  • Նոյեմբերի 10-ի հայտարարության շրջանակներում ամեն ինչ արվեց հայկական շահը ոտնահարելու և Ադրբեջանի շահը սպասարկելու համար:
  • 2018-ից ի վեր, հետևելով Փաշինյանի խոսույթին, նա  հետևողականորեն թիրախավորում է հայկական պետականությունը, որը բխել է ռադիկալ գլոբալիստական ուժերի շահերից, որոնք նախևառաջ թիրախավորում են   ավանդական, ազգային, կոնսերվատիվ պետությունները:
  • Հայաստանում ունենք աղքատության ճգնաժամային ցուցանիշ, իսկ եթե որևէ երկրում կա աղքատություն, ապա կա նաև անկրթություն, գրագիտության պակաս, իսկ նման հասարակությունը հեշտ է կառավարել, մանիպուլյացնել:
  • Աղքատ քաղաքացին անվտանգության մասին մտածելու ժամանակ չունի:
  • Քաղաքական ճանապարհով հնարավոր չէ որևէ բան անել, պետք է թողնել, որպեսզի այս իշխանություններն օրգանապես մաշվեն:

Տեսանյութեր

Լրահոս