
Հայտնի են ֆուտբոլի առաջնության անցած ամսվա լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը

Հայտնի են Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 2021/22 մրցաշրջանի սեպտեմբեր ամսվա լավագույն մարզիչն ու ֆուտբոլիստը։
Փորձագետների եւ երկրպագուների քվեարկությամբ սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Արարատ-Արմենիայի» հարձակվող Մաիլսոն Լիման, ով անցկացրած 3 խաղում դարձել է 3 գոլի հեղինակ։ Լիման առաջ է անցել «Նոայի» եւ «Փյունիկի» դարպասապահներ Գրիգորի Մաթեւոսյանից ու Ստանիսլավ Բուչնեւից, ինչպես նաեւ՝ «Արարատի» կիսապաշտպան Էդգար Մալաքյանից։
Ամսվա լավագույն մարզիչը «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն է, ում գլխավորությամբ երեւանյան ակումբն անցկացրած 3 խաղից հաղթել է 2-ում եւ գրանցել 1 ոչ-ոքի։ Մելիքյանը ձայների հաշվարկում շրջանցել է «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոյին, ով լավագույնն էր օգոստոս ամսին, եւ «Նոայի» գլխավոր մարզիչ Արամ Հակոբյանին։