
Արոնյանը CCTF-ի վերջին տուրում հաղթեց Ադրբեջանի ուժեղագույն շախմատիստներից մեկին և 3-րդն է մրցաշարում

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը, ով դեռևս հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո, Champions Chess Tour Finals-ի 8-րդ տուրում հաղթեց Ադրբեջանի ուժեղագույն շախմատիստներից Շահրիյար Մամեդյարովին:
Արագ շախմատի առցանց այս մրցաշարի 9-րդ տուրում Արոնյանը երկու պարտիա անընդմեջ առավելության հասավ Մամեդյարովի նկատմամբ նախ սև, ապա սպիտակ խաղաքարերով, իսկ հաջորդ պարտիան ավարտեց ոչ-ոքի` 2,5-0,5:
Արոնյանը մրցաշարային աղյուսակի վերջնական տարբերակում 3-րդն, իսկ մրցաշարի հաղթողն աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է: