
ESA-ի տիեզերանավը լուսանկարել է Մերկուրի մոլորակը

BepiColombo տիեզերանավը փոխանցել է Մերկուրի մոլորակի առաջին լուսանկարները, հաղորդում է Եվրոպական տիեզերական գործակալությունը (ESA):
Մերկուրիի հյուսիսային կիսագնդի նկարն արվել է 2420 կմ հեռավորությունից:
Շաբաթ երեկոյան սարքը կատարել է մոլորակի վրայով նախատեսված վեց թռիչքներից առաջինը՝ մոտ 200 կմ բարձրության վրա՝ անելով լուսանկարներ և հավաքելով գիտական տվյալներ: Սպասվում են նոր լուսանկարներ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը