Բաժիններ՝

Ալեքսանդր Լուկաշենկոյին իր հավատարմագրերն է հանձնել Բելառուսում ՀՀ նորանշանակ դեսպան Ռազմիկ Խումարյանը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին իր հավատարմագրերն է հանձնել Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռազմիկ Խումարյանը: Այս մասին հայտնում է «Բելտա»-մ:

Լուկաշենկոն նշել է, որ երկու երկրներին կապում են ավանդական բարեկամական հարաբերությունները, համատեղ պատմությունն ու սերտ միջանձնային կապերը: «Մեր երկրներն ակտիվորեն համագործակցում են ինտեգրացիոն կառույցների շրջանակում՝ մեծամասամբ հանդես գալով միասնական դիրքերից», – ասել է Լուկաշենկոն: Բելառուսի ղեկավարը, սակայն, նշել է, որ առայժմ երկկողմ համագործակցության զգալի ներուժն ամբողջությամբ չի իրացվել: Նա վստահեցրել է, որ Բելառուսը բաց է բոլոր ոլորտներում Հայաստանի հետ ամուր հարաբերությունների հետագա զարգացման առաջարկների համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930