Բաժիններ՝

Մահվան ելքով վրաերթ Գյումրիի թիվ 24 դպրոցի դիմաց. shamshyan.com

Այսօր  մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Արա Վարդանյանը իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի թիվ 24 դպրոցի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտնի՝ 88-ամյա Հակոբ Սահակյանին:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն, որտեղ էլ գիտակցության չգալով՝ մահացել է:

Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասախանտու հերթապահ Սամվել Թադևոսյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վիրաբ Սաֆարյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մուշի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս