Բաժիններ՝

«Նա չէր խոսում, նա անում էր այն, ինչ պետք էր մեզ բոլորիս… Նա իր ճակատի զինվորն էր…». Սենոր Հասրաթյանը՝ Հայկոյի մասին

Սենոր Հասրաթյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Տարիներ առաջ՝ ընկերոջս հրավերով մի հանդիպման էի… Ներկա էին հիմնականում հանրածանոթ մարդիկ, այդ թվում՝ Հայկոն… Երևանի «Հրազդան» հյուրանոցի բացօթյա սրճարանում նստած զրուցում էինք… Խոսում էին բոլորը, բացի… Հայկոյից… Խոսում էին երկրից, քաղաքականությունից, մեր շուրջը տեղի ունեցող ամենատարբեր զարգացումներից… Տակավին նա լուռ էր, լսում էր…

Անցել են տարիներ, ու այսօր, երբ նա չկա, կարծես զգում եմ, որ նա ճիշտ էր…

Նա չէր խոսում, նա անում էր այն, ինչ պետք էր մեզ բոլորիս… Նա իր ճակատի զինվորն էր…

Աստված հոգիդ լուսավորի, Հայկո ջան…»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930